HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել ԴՆԹ թեստավորման սարքերի երկրորդ խմբաքանակը

Ռազմական գործողությունների հետևանքով զոհված անձանց մարմինների նույնականացման նպատակով Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել համապատասխան սարքավորման երկրորդ խմբաքանակը, որն արդեն ճանապարհին է: Առաջիկա օրերին այն կսկսի գործարկվել: Այս մասին Կառավարության նիստում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ անձնակազմի շրջանում վերապատրաստում կանցկացվի, ինչը թույլ կտա կրկնապատկել աշխատանքի հզորությունը:

Վարչապետն էլ ասաց, որ ցավոք, եղել են մի քանի դեպք, երբ նույնականացումը, պարզվել է, որ այդքան էլ ճշգրիտ չի իրականացվել.

«Աշխարհում լինում են էդպիսի դեպքեր և այնպես չի, որ մենք բարձր որակով չենք անում»,- ասաց նա:

Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ մի քանի դեպք ավելի շատ շտապելու և ոչ ԴՆԹ-ով նույնականացնելու արդյունք է:

«Եղել է վիզուալ նույնականացում, որից հետո ԴՆԹ-ով պարզվել է, որ նույնականացումը սխալ է եղել»,- նշեց նախարարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter