HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համահայկական հիմնադրամը ամանորյա փաթեթներ է տրամադրել Արցախից տեղահանված ընտանիքներին

Արցախից տեղահանված շուրջ 700 ընտանիք շարունակում է բնակվել Գեղարքունիքի մարզի 40-ից ավել համայնքներում:

Հաշվի առնելով տեղահանվածների սոցիալական ծանր վիճակը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Ամանորին ընդառաջ սննդի և տնտեսական պարագաների փաթեթներ է տրամադրել այս ընտանիքներին: Այս մասին հաղորդում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։

Գավառի, Մարտունու և Սևանի տարածաշրջանների 9 համայնքներում ապաստանած 207 ընտանիքներն արդեն ստացել են այս փաթեթները, որոնք հիմնականում ներառում են թարմ միս, բանջարեղեն, միրգ, աղանդեր, հյութեր և առաջին անհրաժեշտության տնտեսական պարագաներ:

Նման փաթեթներ են ստացել նաև Վարդենիսի 34 համայնքներում ապաստանած արցախցի մեր հայրենակիցները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter