HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բերդ-Արծվաբերդ ճանապարհին ավտովթար է եղել․ կան մեկ զոհ և տուժածներ

Դեկտեմբերի 29-ին, ժամը 23:05-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղի «Ղմշկուտ» կոչվող հանդամասում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Բերդ-Արծվաբերդ ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են ՎԱԶ-2121 (վարորդ՝ Ռազմիկ Պ, ծնված 1978 թ.) և Toyota RAV4 (վարորդ՝ Գարեգին Չ, ծնված 1975 թ.) մակնիշների ավտոմեքենաները. Ռազմիկ Պ տեղում մահացել է:

Toyota RAV4 մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ` Սարգիս Չ-ն (ծնված 2012 թ.), Գայանե Ց-ն (ծնված 1979 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Բերդի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, Ռազմիկ Պ-ի դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter