HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միհրան Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել

«Արմնյուզ» լրատվական կայքէջում տեղադրվել է տեսանյութ` «Քառյակ Մեդիա» մեդիաընկերության համահիմնադիր Միհրան Հակոբյանի կողմից տրված հարցազրույցից, որում վերջինս, բերելով Նիկոլաե Չաուշենսկուի օրինակը, հրապարակայնորեն արդարացրել է բռնությունը: Այս մասին ասվում է քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում։

Դեպքի առթիվ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցված քրեական գործով Միհրան Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) 1-ին մասով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նշենք նաև, որ Միհրան Հակոբյանը նախկին պատգամավոր է Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter