HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կալանավորվել է զոհված զինվորի ծնողներից խաբեությամբ գումար հափշտակած տղամարդը

Ոստիկանությունը հայտնում է, որ հունվարի 13-ին ոստիկանության Հրազդանի բաժնում ստացված հաղորդման համաձայն՝ ոմն Հարութ մի զինվորի ծնողի խոստացել էր գերության մեջ գտնվող որդուն վերադարձնել ու զինվորի ծնողների վստահությունը խաբեությամբ չարաշահելու եղանակով՝  2 ամսում տերմինալի միջոցով տիրացել էր նրանց փոխանցած ընդհանուր 1 միլիոն 500 հազար դրամին։ Հետագայում ծնողները տեղեկացել են, որ իրենց որդին զոհվել է։

Նյութերի նախապատրաստման ընթացքում, ըստ ոստիկանության, Հրազդանի ոստիկանները պարզել են, որ ոմն Հարութը ներկայացել է որպես զինծառայող, կոչումով՝ մայոր։ Դեպքի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնում խարդախության հատկանիշներով քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական մի շարք միջոցառումներ, որոնց արդյունքում հայտնի դարձավ, որ ոմն Հարութը Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում բնակվող 42-ամյա տղամարդ է, իսկ զինվորի ծնողներին ներկայացել էր այլ անվամբ։ Պարզվել է նաև, որ նա զինծառայող չէ։

Հունվարի 14-ին տղամարդը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին, ապա ներկայացվել դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Ոստիկանությունը հորդորում ենք չվստահել նմանատիպ խոստումներ տվող անձանց և անմիջապես տեղեկացնել ոստիկանությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter