HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

Մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրի (ԲԳՎ) գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թ․ հունիսի 1-ը, իսկ դիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 1-ն է։

Այս մասին հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Մինչ այժմ ԲԳՎ է ստացել մանկատան 206 շրջանավարտ։

Նախարարությունը հիշեցնում է, որ բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք ունեն ՀՀ քաղաքացի, 1991 թվականից առ այսօր սեփականության կամ համասեփականության իրավունքով այլ բնակելի տարածք չունեցող և վերջին հինգ տարվա ընթացքում բնակելի տարածք չօտարած ՀՀ մանկատան շրջանավարտները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter