HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԻ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ գործընկերոջ հետ

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևի հետ:

ԱԻ նախարարության հաղորդագրության համաձայն՝ գործընկերները քննարկել են Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության ընդլայնման շուրջ հարցեր:

Կառույցի դերն առավել բարձրացնելու նպատակով առաջարկվել է Արցախին տրամադրվելիք հումանիտար օգնության որոշակի հատվածն իրականացնել  այս կենտրոնի միջոցով:

Եվգենի Զինիչևը և Անդրանիկ Փիլոյանը զրույցի ընթացքում անդրադարձել են նաև մի շարք այլ համատեղ ծրագրերի: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter