Մարտունի գետից դուրս է բերվել 1944 թ. ծնված քաղաքացու դին
Մայիսի 18-ին՝ ժամը 12:02-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարտունի քաղաքում՝ գետի մեջ, ոստիկանները դի են նկատել: Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Մարտունի գետից դուրս են բերել Հ. Գ.-ի (ծնված 1944 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել