«Հայփոստ»-ը գործարկում է «Ֆուլֆիլմենտ բիզնես» փոստային ծառայություն
«Հայփոստ» ՓԲԸ-ն գործարկում է «Ֆուլֆիլմենտ բիզնես» փոստային ծառայությունը, որը հնարավորություն կտա Հայաստանում զարգացնել էլեկտրոնային առևտուրը՝ շնորհիվ ՀՀ-ում իր ամենամեծ ցանցի և նորարարական լուծումների:
Ըստ ընկերության տարածած հաղորդագրության՝ «Ֆուլֆիլմենտ բիզնես» փոստային ծառայության շրջանակում ինտերնետ վաճառքով զբաղվողներին առաջարկվում է ապրանքի պահեստավորում, փաթեթավորում, առաքում, գնորդներից վճարի ընդունում:
«Ֆուլֆիլմենտ բիզնես» փոստային ծառայությունից կարող են օգտվել ինտերնետ վաճառքով զբաղվողները, անհրաժեշտ է դիմել Հայփոստի Կոմերցիոն բաժին [email protected] հասցեով կամ 514 514 հեռախոսահամարով:
Ինչպես նշում է «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը. «Կարևորելով էլեկտրոնային առևտրի դերը մեր երկրի զարգացման գործում՝ Հայփոստը որդերգրել է զարգացման նոր ռազմավարություն, որով մեր հաճախորդներին մշտապես առաջակում ենք նորարար ու առաջադեմ լուծումներ: «Ֆուլֆիլմենտ բիզնես» փոստային ծառայությունով Հայփոստը ստեղծում է հնարավորություն ինտերնետ վաճառքով զբաղվողներին կենտրոնացնել ժամանակը և ռեսուրսները իրենց կայքի առաջխաղացման վրա, իսկ օպերացիոն բոլոր գործողությունները մենք կիրականացնենք»:
«Ֆուլֆիլմենտ բիզնես» փոստային ծառայության շրջանակում պատվերների առաքումն նախատեսվում է իրականացնել Երևան քաղաքում 1, իսկ մարզերում 2 աշխատանքային օրվա ընթացքում Հայփոստի ավելի քանի 850 բաժանմունքում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել