HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի շահառուների թիվը, մայիսի 24-ի դրությամբ, 5116 է

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը հրաշարակել է մայիսի 24-ի դրությամբ շահառուների քանակի մասին հաշվետվություն: Այն ներկայացնում ենք ստորև.

«Հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված ևս 260 հերոս զինծառայողների ընտանիքներ այսօր հատուցում են ստացել։

Այսպիսով ընդհանուր հատուցումների թիվը` 5116-ն է, որից 3294-ը` այս պատերազմի արդյունքում, 416 հոգին Հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Անվանացանկն՝ այստեղ։ Հիմնադրամի «Կամուրջ» ծրագրով հատուցվել են 1406 շահառուներ, ցանկը՝ այստեղ։

Տվյալ տեղեկատվությունը ենթակա է փոփոխման՝ կապված նոր հատուցումների քանակի հետ։ Ցանկացած պահի կարելի է Հիմնադրամի կայքում տեսնել փոփոխված բոլոր թվերը։ Մեր սկզբունքը թափանցիկությունն է։

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, հաշմանդամություն ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter