HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԳՄՍ-ն կքննարկի զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի բողոքարկվող դիմումները

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմած քաղաքացիներին Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հայտնում է, որ 2021 թվականի հունիսի 7-ին` ժամը 14:30-ին, նախարարությունում տեղի կունենա ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի բողոքարկվող դիմումների քննարկման նիստը:

Հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել նաև դիմում ներկայացրած քաղաքացին կա՛մ նրա ծնողները, կա՛մ նրա կողմից նշված այլ անձինք, սակայն յուրաքանչյուր քաղաքացու համար` մեկ անձից ոչ ավելի:

Նիստին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021 թվականի հունիսի 6-ը ներառյալ [email protected] էլ. փոստին ուղարկել  մասնակցի տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, կրթական աստիճանը, որում սովորելու համար դիմել եք, իսկ եթե մասնակիցը դիմորդը չէ, նաև նշել դիմորդի անունը, ազգանունը, որի փոխարեն մասնակցում եք):

Բակալավրի կրթական աստիճանի համար պետք է նախարարություն ներկայանալ 2021 թվականի հունիսի 7-ին՝ ժամը 14:30-ին, մագիստրատուրայի համար՝ ժամը 15:00-ին, իսկ ասպիրանտուրայի համար՝ ժամը 15:30-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter