HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը քննարկում է ունեցել ԿԸՀ քարտուղարի հետ

Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմի ընտրական գործընթացը դիտարկող աշխատանքային խմբի անդամները հունիսի 8-ին հանդիպում են ունեցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) քարտուղար Արմեն Սմբատյանի հետ։ Քննարկվել են նախորդ ընտրությունների ժամանակ Պաշտպանին հասցեագրված բողոքները, լուծման տարբերակները, որոնք հնարավորություն կտան ավելի արագ կարգավորել առաջիկա ընտրությունների ժամանակ առաջացած խնդիրները։ Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժինը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արմեն Մաշինյանը քաղաքացիների ընտրական իրավունքը երաշխավորելու նպատակով կարևորել է համագործակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ։

Հանդիպման ժամանակ ԿԸՀ-ի քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրել է ընտրական օրենսդրության վերջին փոփոխությունները, ինչպես նաև ընտրական գործընթացին առնչվող տարաբնույթ խնդիրների վերաբերյալ հանձնաժողովի մոտեցումները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter