HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վեոլիա ջուր»-ը ՀԷՑ-ին պարտք չէ

«Վեոլիա ջուր» ընկերությունն այսօր հայտնել էր, որ ջրամատակարարման գրաֆիկի խախտումները պայմանավորված են  «Հայաստանի էլեկտրական  ցանցեր» ՓԲԸ կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման տատանումներով:

Դրան հաջորդեցին հրապարակումներ, թե պատճառը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի պարտքն է:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն հայտնում է, որ կանոնավոր վճարում է մատուցված ապրանքների ու ծառայությունների դիմաց և որևէ պարտք չունի ՀԷՑ-ին:

«Եվս մեկ անգամ հայտնում ենք, որ խնդիրը զուտ տեխնիկական բնույթի է, կապված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման տատանումների հետ, որի պատճառով առաջանում են ընդհատումներ համակարգի պոմպակայանների աշխատանքում ու խախտվում է ջրամատակարարման ժամանակացույցը»,-ասված է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter