HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի Մուշավան թաղամասում 10 հեկտար խոտածածկ տարածք է այրվել

Հունիսի 30-ին՝ ժամը 18։45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշավան թաղամասի ամառանոցներում տուն է այրվում։ Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մուշավան թաղամասի ամառանոցների մոտակա խոտածածկ տարածքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։43-ին, մարվել՝ 20։19-ին։ Այրվել է մոտ 10 հա խոտածածկ տարածք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter