HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին․ մեկ զոհ և տուժածներ կան

Օգոստոսի 29-ին, ժամը 19:19-ին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին։ Պատահարի հետեւանքով կա մեկ զոհ, մի քանիսն էլ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Ըստ ԱԻՆ հաղորդագրության՝ բախվել են «Mercedes C» (վարորդ՝ Ա․ Ծ․, ծնված 1987 թ․) և «Opel Zafira» (վարորդ՝ Յ․ Ղ․, ծնված 1955 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը, «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Ծ․-ն (ծնված 2018 թ․), Ս․ Ծ․-ն (ծնված 2015 թ․) և Ն․ Ծ․-ն (ծնված 1988 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ Ա․ Ծ․-ն մահացել է:

Փրկարարները վարորդներին, «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս․ Զ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, իսկ ուղևոր Ա․ Ա․-ին (ծնված 1966 թ․) դուրս բերել ավտոմեքենայից և նույնպես մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Ա․ Ծ-ի և Ա․ Ա․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուս տուժածները տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter