HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եղվարդում մեքենաների բախումից մահացել է վարորդներից մեկը

Եղվարդի խճուղու մոտակայքում oգոստոսի 29-ին, ժամը 20:54-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից մահացել է բախված մեքենաներից մեկի վարորդը, կան տուժածներ։

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ` Եղվարդ քաղաքի Չարենց և Ղազարյան փողոցների խաչմերուկում բախվել են «Opel» (վարորդ՝ Ն․ Դ․) և «VAZ-2106» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1980 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդները և «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ․ Պ․-ն (ծնված 1992 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածներին, ովքեր հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Ա․ Մ․-ն մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter