Շանթ Շեխերդիմյանը նշանակվել է Կալիֆոռնիայի համալսարանի Promise Armenian Institute-ի ղեկավարի տեղակալ
Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի (DGSOM) մանկական վիրաբույժ, ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Շանթ Շեխերդիմյանը նշանակվել է Կալիֆոռնիայի համալսարանի Promise Armenian Institute-ի ղեկավարի՝ հանրային առողջապահության գծով առաջին տեղակալ: Այս մասին հաղորդում է առողջապահության նախարարությունը։
Նոր պաշտոնում Շանթ Շեխերդիմյանը կղեկավարի հանրային առողջապահական հետազոտությունները, կմշակի UCLA համալսարանի դասախոսների և ուսանողների համար կրթական և հետազոտական հնարավորությունները, կկենսագործի UCLA-ին առնչվող առողջապահական նախաձեռնությունները և կուսումնասիրի ՀՀ առողջապահական համակարգի բարելավման գործում «UCLA Global Health» ծրագրի այլընտրանքային մոդելները:
Ծրագրված աշխատանքներն իրականացնելու համար Շանթ Շեխերդիմյանը կաշխատի նաև որպես ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել