HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի հումանիտար առաքելությունը Հալեպի բուժհաստատություններին փոխանցել է 3,5 տոննա բժշկական պարագաններ

2021 թվականի դեկտեմբերի 1-ին Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ` Հայաստանի հումանիտար առաքելության բժշկական խումբը Հալեպի բուժհաստատություններին փոխանցել է ավելի քան 3,5 տոննա բժշկական և առողջապահական պարագաններ: Այս մասին հաղորդում է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը։

«Առողջապահության ոլորտի պատասխանատուններն իրենց երախտիքն են հայտնել հայ բժիշկներին` տրամադրված բժշկական պարագաների, ինչպես նաև` «Հայ ծերանոց», «Դարմանատուն», ընկերաբժշկական կենտրոններում և մի շարք այլ բուժհաստատություններում ցուցաբերած բժշկական ամենօրյա աջակցության համար: Նրանց խոսքով՝ հայ և սիրիացի բժիշկները համատեղ ջանքեր են գործադրում տուժածներին օգնելու համար:

Այսպիսով, չնայած Հալեպում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված մի շարք սահմանափակումների և դժվարությունների, Հայաստանի հումանիտար առաքելության խումբը բարձր մակարդակով շարունակում է իրականացնել իր աշխատանքները»,- ասվում է կենտրոնի հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter