HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասեցվել է «Անամել» ՍՊԸ-ի հացի արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ է հայտնաբերել Երևանում գործող «Անամել» ՍՊԸ-ի հացի արտադրամասում։ 

ՍԱՏՄ հաղորդագրության համաձայն՝ արտադրական, օժանդակ և կենցաղային շենքերն ունեն վերանորոգման կարիք, արտադրամասում ապահովված չէ պաշտպանությունը խաչաձև աղտոտումից, բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն ենթարկվում պատշաճ մաքրման ու ախտահանման, կենցաղային հատվածները չեն համապատասխանում հիգիենայի պահանջներին, աղբի հավաքման համար տեղադրված չեն անջրաթափանց, կափարիչներով փակվող կուտակիչ տարողություններ:

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ «Անամել» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter