HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Իջևան-Գանձաքար ավտոճանապարհին

Փետրվարի 7-ին՝ ժամը 01:12-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան–Գանձաքար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իջևան-Գանձաքար ավտոճանապարհի 3-րդ կմ-ին BMW մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դուրս բերել ուղևորին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Ա. Ա.-ի դին (ծնված 1990 թ.):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter