HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարանտինի ընթացքում տեսչական մարմինները խախտում հայտնաբերելու դեպքում տեղում կարող են կիրառել վարչական պատասխանատվություն

Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից մշակվել և ԱԺ-ի կողմից ընդունվել են «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, որոնցով հնարավորինս պարզեցվել են տեսչական մարմինների կողմից իրականացվող վարույթները։

Ըստ այդմ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի փոխանցմամբ, եթե ստուգայցի արդյունքում խախտումներ են հայտնաբերվում և արձանագրվում, իսկ տնտեսավարողը այդ առումով առարկություն չի ներկայացնում, ապա վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմնի պաշտոնատար անձը տեղում կիրառում է պատասխանատվության միջոցներ՝ օրենքով սահմանված կարգով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter