HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուին: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացում փոխվարչապետն ընդգծել է տարածաշրջանային համագործակցության կարևորությունը, հատկապես գլոբալ մարտահրավերներին հակազդելու տեսանկյունից և նշել է, որ որպես ՍԾՏՀԿ հիմնադիր անդամ պետություն՝ Հայաստանը շահագրգռված է կազմակերպության շրջանակներում իրականացվող աշխատանքների ակտիվացմամբ:

Զրուցակիցները հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության հետ ՍԾՏՀԿ հնարավոր համագործակցության ներուժին»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter