Փարպի գյուղում ջերմահարվել է 200 պտղատու ծառ
Փետրվարի 23-ին՝ ժամը 17:08-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Փարպի գյուղին պատկանող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:44-ին, մարվել՝ 18։54-ին։ Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ և ջերմահարվել մոտ 200 պտղատու ծառ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել