HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Մասիս քաղաքում. կա մեկ զոհ և տուժած

Հունիսի 14-ին` ժամը 04։50-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի ոստիկանության հարևանությամբ՝ խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մասիս քաղաքի 4-րդ փողոցում Opel մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն. Պ., ծնված 1959 թ.) կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևոր Ռ. Մ.-ն (ծնված 1963 թ.) տեղում մահացել է, իսկ վարորդը հոսպիտալացվել՝ «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter