Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի անձնագրային ծառայությունում ներդրվում է էլեկտրոնային հերթագրման կարգ
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկացնում է, որ Երևանի Քանաքեռ-Զեյթուն անձնագրային ծառայությունում /ք. Երևան, Ահարոնյան փ. 3/ հունիսի 20-ից գործելու է էլեկտրոնային հերթագրման կարգ (այս հարթակի միջոցով):
Տարածքային անձնագրային ծառայությունում մատուցվում են հետևյալ ծառայությունները.
- անձնագրավորում,
- նույնականացման քարտի ձևակերպում/փոխանակում,
- հաշվառում, - հանրային ծառայությունների համարանիշի ձեռբերում,
- տեղեկանքների տրամադրում և այլն:
Հաշվառման հասցեի տարածքային անձնագրային ծառայույթյուն պարտադիր հիմունքներով անհրաժեշտ է մոտենալ միայն անչափահասի առաջին անձնագրավորման և հաշվառման հասցեի փոփոխության դեպքում։
Մնացած անձնագրային ծառայությունները հավասարապես մատուցվում են բոլոր տարածքային անձնագրային ծառայություններում՝ անկախ քաղաքացու հաշվառման հասցեից։ 2022 թ-ի տարեվերջից էլեկտրոնային հերթագրում է գործում ՄՔԾ վարչական գրասենյակում, առաջիկայում էլեկտրոնային հերթագրման կարգն աստիճանաբար կներդրվի նաև Երևանի մյուս անձնագրային ծառայություններում, այնուհետև նաև մարզերում՝ ծանրաբեռնվածությունից ելնելով։
Էլեկտրոնային հերթագրման հարթակը ուղղված է նպաստելու հերթերի կանոնակարգմանը, քաղաքացու հարմարավետությանը և աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը։ Ներքին գործերի նախարարության գործունեությանը հետեւեք նաեւ' այստեղ։
Մեկնաբանություններ (22)
Մեկնաբանել