Հավատարիմ պատմական, մշակութային և բնական ժառանգության պահպանման սկզբունքներին, ինչպես նաև Հայաստանում ժամանակակից արվեստի տարածմանը՝ «Սևակ» միությունը և Շվեցարիայում բնակվող հայազգի արվեստագետ Ալինա Մնացականյանը 2011թ. հոկտեմբերին սկսել են...
2012 թ. առաջին 6 ամսվա ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 1066 պատահար: 118 մարդ զոհվել է, 1556-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն կուսումնասիրի մարդու իրավունքների վիճակը Հայաստանում: Ուսումնասիրության ուղիղ հեռարձակմանը կարելի է հետևել ինտերնետի միջոցով հուլիսի 16-ին և 17-ին:
Անբարոյականության որևէ սահման չճանաչող վարչախումբը նրան անգամ զրկել էր անհրաժեշտ դեղորայք ստանալու հնարավորությունից: Վարչախմբի համար ոչինչ չարժեն նախկին հերոսները, եթե այսօր նրանք հայտնվել են հակառակ քաղաքական ճամբարներում։ Իշխանական հանցագործ...
Պարզվել է, որ նույն օրը նույն տան բնակիչ, 1938 թ. ծնված Ռոբերտ Թադևոսյանն իրեն պատկանող «ՄՌ-18-Մ-Մ» տեսակի, 12 տրամաչափի մեկփողանի հարթափող հրացանից կրակել է կնոջ' Սիրանուշ Հաջաթյանի գոտկատեղին, ինչի հետևանքով նա մահացել է:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը «Գրանդ Սան» ընկերության նախկին տնօրեն Ռոբերտ Հարությունյանին մեղադրանք է առաջադրել Քր. օրի 179 հոդվածի 3-րդ մասի 1 կետի հատկանիշներով՝ գույքի վատնումի, առանձնապես խոշոր չափի գումարների յուրացման համար:...
Երեկ Արմավիրի մարզի Աղավնատուն, Մրգաշատ, Առատաշեն, Փշատավան, Ջրարբի, Նորավան, Այգևան, Այգեկ և Գայ գյուղերում համայնքապետի ընտրություններ էին:
Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հարցվածների 39 տոկոսը ծանոթ չէ ՀՀ սահմանադրության բովանդակությանը, իսկ 30 տոկոսը ծանոթ է միայն նրա մի մասին: Սահմանադրությանն ամբողջությամբ ծանոթ է հարցվածների ընդամենը 3 տոկոսը:
Սերժ Սարգսյանը նշել է, որ վերջին շրջանում հաճախակի դարձած, երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները, այդ թվում՝ Իրանի ՆԳ նախարարի ներկայիս այցը, վկայում են հայ-իրանական բարեկամությունն ավելի ամրապնդելու երկկողմ ձգտման և...
Դիմելով Ձեզ՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին պաշտոնապես և դրանց աշխատակիցներին անձնապես, խնդրում ենք մերժել Նեմեց Ռուբոյի՝ Ձեր պետության մուտքի փաստաթղթեր ստանալու դիմումները:
Չնայած Վահե Ավետյանի սպանության հետ կապված քաղաքացիական բողոքի նախաձեռնությունը և դրանից բխող ակցիաները արդեն տևում են շաբաթներ, սակայն իշխանությունն այդ ամենի նկատմամբ քար անտարբերություն է հանդես բերում:
«Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ մենք այժմ մշակում ենք նոր մոտեցումներ՝ մեծաքանակ ռուսահայ համայնքում տեղական մակարդակներում կազմակերպելու հայոց լեզվի դասավանդման արդյունավետ տարբերակ՝ մեր հայրենակիցների կրթական կարիքները լավագույնս բավարարելու...
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ԴԱՀԿ ծառայության Լոռու մարզային բաժնի նախկին հարկադիր կատարող Ա. Շախկուլյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ:
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն և իր կինը` Ջուլիետա Աբրահամյանը, 2011թ. գյուղմթերքների իրացումից միլիոնների եկամուտ են կուտակել: Աբրահամյան ամուսիններին կարող են նախանձել նույնիսկ ամենահաջողակ ֆերմերները, էլ չասենք վարկերի տակ կքած գյուղացիների...
2012թ. հուլիսի 9-ին զանգվածային լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ հուլիսի 8-ին Երևան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող «Հարսնաքար» համալիրի մոտ անցկացված «մոմավառություն» միջոցառման ժամանակ Ռուբեն Հայրապետյանը հարվածել է «Հելսինկյան...
Բժիշկ Վահե Ավետյանի մահվան առիթով Ռուբեն Հայրապետյանն այդ հայտարարությունը չէր անի, եթե չլիներ Սերժ Սարգսյանի ճնշումը: ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանը պարոն Հայրապետյանի համար նախապատրաստել է մի հարված, սակայն...
Կրթության ազգային ինստիտուտում այսօր մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների մեկամսյա վերապատրաստման 2012 թ. ծրագիրը, որն ամեն տարի կազմակերպում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:
Ամբողջությամբ գույքագրվել են մայրաքաղաքի չգործող, սակայն վերագործարկման ենթական ցայտաղբյուրները: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է այսօր անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Իրանի ներքին գործերի նախարարը ևս ընդգծեց երկու երկրների միջև բարձր մակարդակի վրա գտնվող հարաբերությունները` ասելով, որ առկա են տնտեսական զարգացման լայն հնարավորություններ: Նա տեղեկացրեց, որ իր ղեկավարած պատվիրակության կազմում են նաև Արևմտյան...
Վահրամ Սահակյանն ինքն է բեմադրել վերջին օրերին իր «աղմկահարույց» ծեծը. «Իմ ընկերուհուն խնդրեցի, ես ընկա գետնին, ասեցի մի հատ կետչուպ քսեք, մի հատ պառկեմ, նկարեք, դնեմ սայթում»։
«Բոլոր այն տնտեսավարողները, ովքեր տարիներով շինհրապարակի են վերածում քաղաքի այս կամ այն հատվածը, պետք է պատասխանատվություն կրեն իրենց անգործության համար: Քաղաքը չի կարող անվերջ լինել շինհրապարակ, առավել ևս, որ տվյալ տարածքները, ըստ էության, ժամանակի...
Հուլիսի 9-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կկայանա հայ դասական երաժշտության մենակատարների «Կանթեղ» անսամբլի կոմիտասյան համերգաշարի 20- րդ հոբելյանական համերգ-դասախոսությունը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հուլիսի 9-18-ը գտնվելու է արձակուրդում, որի հիմնական մասը կանցկացնի ՀՀ-ում կամ Արցախում: Կառավարության կայքը հայտնում է, որ արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում Տիգրան Սարգսյանին փոխարինելու է փոխվարչապետ, տարածքային...
«Դվին» հյուրանոցի հարակից տարածքում տեղակայված «Լեռնային պար» հուշարձանի տեղափոխման, ինչպես նաև «Հուշարձան ընթերցողին» քանդակի տեղակայման վայրի ընտրության համար քննարկվում են ներկայացված առաջարկություններն: Առաջիկայում կհստակեցվեն հուշարձանների...
Փորձարկման աշխատանքներ են ընթանում հասարակական տրասպորտի կանգառներում էլեկտրոնային չվացուցակների համակարգի տեղադրման ուղղությամբ: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է այսօր անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
«Քանի դեռ Ադրբեջանը շարունակում է օկուպացրած պահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության որոշ տարածքներ (Գետաշեն, Մարտունաշեն, Շահումյան) և պարբերաբար դիպուկահարների միջոցով կրակ բացում խաղաղ բնակիչների, այդ թվում` մանկապարտեզի ուղղությամբ, ԼՂ բանակցությունների...
Հուլիսի 10-ին, 14-ին՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, հանրապետության շրջանների զգալի մասում, 11-ից 13-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20...
Հայոց Ցեղասպանութեան Հարիւրամեակին առիթով այլ ձեռնարկներու շարքին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը Վեհափառ Հայրապետին անմիջական հսկողութեամբ նախաձեռնած է արեւմտեան Հայաստանի ու Կիլիկիոյ հայահոծ շրջաններու նուիրուած յուշամատեաններու...
Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կայանալու են հերթական նախագահական ընտրությունները։ Միջազգային ճանաչման ձգտող երկրի համար ազատ, մրցակցային և թափանցիկ ընտրությունները շատ կարևոր են հետագա զարգացման և բոլոր ոլորտներում բարեփոխումների համար։
Մաքուր խմելու ջուրը դուրս է հորդում աղբյուրից հենց ծառերի շվաքի տակ: Աղբյուրի տակ Ազատ գետի կիրճն է: Իսկ աղբյուրից ընդամենը 150-200 մետր հեռավորության վրա Հայաստանի միջնադարյան Հավուց Թառ վանական համալիրն է: Եվ այդ բոլորը «Խոսրովի անտառ» պետական...
«Ոսկե ծիրան» 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային բաժնի լիամետրաժ խաղարկային ֆիլմացանկում ներկայացված է երկու հայ կին ռեսժիսորի միմյանցից բավականին տարբերվող երկու ֆիլմ` Նարինե Մալյանի «Որդու ծննդյանը...
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խստորեն դատապարտում է 2012 թ. հուլիսի 8-ի երեկոյան «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից իրավապաշտպան Արման Վեզիրյանի նկատմամբ կիրառված բռնությունը, որը դրսևորվել է առանձնակի ցինիզմով...
Առաջնային գիծ այցելելուց հետո լրագրողները «Եղնիկներ» զորամասում հանդիպեցին նաեւ ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին
Հուլիսի 8-ին՝ ժամը 22.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1985 թ. ծնված Վարդան Վարդանյանը, որը հիվանդանոցում մահացել է:
Սպառնալիքները ոչ միայն դրսևորվում են բռնության դեպքերի քանակական աճմամբ, այլև փոխում են իրենց որակական բնույթը, և այդ համակարգը արդեն որպես թիրախ է ընտրում ազգային անվտանգության երաշխավորի՝ ազգային բանակի առանցքը կազմող սպայական անձնակազմի...
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահությունը մտահոգված է ողջ Հայ ժողովրդին ցնցած ողբերգական դեպքով' զին.բժիշկ Վահե Ավետյանի մահով: Այս դեպքը կարծես թե վերջին կաթիլն է անպատժելիության բարդույթով տառապող քրեաօլիգարխիկ համակարգի...
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը, 27 հայաստանյան ու միջազգային ոչ կառավարական կազմակերպություններ, ինչպես նաև մարդու իրավունքների մեկ միջազգային փորձագետ շտապ դիմում-բողոքարկում են հղել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին`...
Ուշադրությամբ հետևում ենք Արցախի նախագահական նախընտրական քարոզարշավին և ողջունում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը: Մենք Ձեզ գիտեինք որպես Արցախի հերոս, արցախյան պատերազմի փայլուն հրամանատարներից մեկը:
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտում է 08.07.2012 թ-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ Ռուբեն Հայրապետյանի կողմից «Հելսինկյան ասոցիացիայի» դիտորդ Արման Վեզիրյանին բռնության ենթարկելու փաստը, որը տեղի է ունեցել...
Քննարկելով ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի գործունեությունը, անցած երկամյակում երկրում տեղի ունեցած քաղաքական ու հասարակական զարգացումները, խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու հաջորդած իրադարձությունները՝ Ժողովը կատարել է իրավիճակի...
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ վրաերթը կատարել է 1968 թ. ծնված Հովհաննես Գ.-ն «Օպել» մակնիշի ավտոմեքենայով, իսկ վրաերթի հետևանքով մահացածներն են 1954 թ. ծնված Անահիտ Միտիչյանը և 1989 թ. ծնված Աննա Բոյաղչյանը:
Հուլիսի 8-ին Գեղարքունիքի մարզից հայտնել են, հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը Սևանա լճում հերթապահություն իրականացնելիս Սևան քաղաքի հանրային լողափի տարածքում խեղդվող մարդ է նկատել:
Մինչ ժամը 11.00-ն զոհերի ցանկում հայկական ազգանուններ չկային: ժամը 11.20-ին Կրասնոդարի ՃԿԿ-ից տեղեկացրին, որ զոհվածների մեջ երկու հայ կա Նովոռոսիյսկից` Շահբազյան Լիդիա և Շահբազյան Հովհաննես:
Հուլիսի 4-ից 9-ին բնակիչներից ահազանգեր են ստացվել հետևյալ հասցեներում օձ նկատելու վերաբերյալ. Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի թիվ 17/1 տուն, Մազմանյան 5/17, Ղափանցյան 18/2 շենքի բակ, Շրջանցիկ թունելի թիվ 60 տուն, Կոտայքի մարզի Զովունի և...
Բախում՝ «Հարսնաքարում»
Հուլիսի 8-ին տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով վնասվել են Վայոց ձորի Վարդահովիտ գյուղի ցանքատարածքներն ու պտղատու այգիները: Դեպքի մասին տեղյակ է պահվել Վայոց ձորի մարզպետարանը:
Դիմում ենք զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և քաղաքացիներին Կրթության և գիտության նախարարությանը տրամադրել հանրակրթական դպրոցներում մանկավարժների սոցիալական փաթեթից օգտվելու ընթացքում առաջացած խոչընդոտների և չարաշահումների...
Հուլիսի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Հայոց մարդասիրական ճեմարանի (Կալկաթա, Հնդկաստան) ռեգբիի թիմը Centenary ափսեի առաջնության եզրափակիչում տպավորիչ հաղթանակով հաղթեց «Մեյդան Հազարդ» թիմին:
Հուլիսի 8-ին գրանցվել են նոր միջադեպեր «Հարսնաքար» ռեստորանի շրջակայքում: Պաշտպանի 116 թեժ գծին ստացված ահազանգերի համաձայն՝ բռնություն է գործադրվել իրավապաշտպան Արման Վեզիրյանի նկատմամբ:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հրավերով այսօր երկօրյա այցով Հայաստան է ժամանել Իրանի ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջարի գլխավորած պատվիրակությունը:
Մյուս շաբաթ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյեն կայցելի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան, որտեղ հանդիպումներ կունենա պետության ղեկավարների, քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Միջազգային լրատուադաշտը հատուկ լուսարձակներով նախ կեդրոնացավ Ֆրանսայի արտաքին գործոց նախարար Լորան Ֆապյուսի հայտարարության վրա՝ ժխտողականության վերաբերող օրինագիծի հարությունը դժվար տեսանելի նկատելու առումով, ապա նախագահ Հոլլանտի հայտարարության...
Հուլիսի 1-ի լույս երկուսի գիշերը Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի բակալավրիատի եւ մագիստրատուրայի ավարտական կուրսի շուրջ 100 ուսանողներ Ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի նախաձեռնությամբ եւ անմիջական մասնակցությամբ 3 օրյա շրջագայության...