«Հետքի» օպերատորը այս պահին նկարահանում է` ինչպես են քվեատուփից հանվում հավասար դարսված քվեաթերթիկների տրցակներ, բոլորը` առանց բացառության քվեարկած Սերժ Սարգսյանի օգտին: Արդեն ութերորդ այդպիսի տրցակն է հանվում քվեատուփից:
Փետրվարի 18-ին` ժամը 15.30-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խաչփառ գյուղի մոտ երեխա է ընկել Հրազդան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ-Հայաստան» կազմակերպության անդամ, Արարատի մարզի 17/05 ընտրատեղամասի դիտորդ Նարինե Էսմայելը «Հետքի» թղթակցին քիչ առաջ հաղորդել է մանրամասներ կատարված լցոնման դեպքի մասին:
Ժամը 12-ին ներկայացավ մի մարդ եւ մեծ խումբ: Սկզբից ասաց, որ իր անունը Կարո է, Կարո Կարապետյան (Յուվեցի Կարո, ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր), ու ինքը մեր կազմակերպության անդամ Տիգրան Եգորյանի ընկերն է, ու նրա անունից բան ունի ինձ փոխանցելու, բայց չի ուզում...
ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկության օրը ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը անձնագրային ծառայություններ դիմած ընտրողներին տրամադրել է անձնագրին փոխարինող 606 ժամանակավոր փաստաթուղթ (ձև 9) և ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու...
2013 թ. փետրվարի 18-ին ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ կազմակերպված ընտրական կեղծիքներն ուղեկցվեցին նաև լրագրողների նկատմամբ բռնություններով և նրանց գործունեությունը խոչընդոտելու փաստերով:
Արմավիրի մարզի Դաշտ գյուղում ամփոփվել են ընտրության արդյունքները: 708 ընտրողներից մասնակցել է 458-ը: Սերժ Սարգսյանը հավաքել է 247 ձայն, Րաֆֆի Հովհաննիսյանը` 183, Հրանտ Բագրատյանը` 10, Պարույր Հայրիկյանը` 3, Վարդան Սեդրակյանա` 3, Անդիաս Ղուկասյանը` 2, Արման...
Մի քաղաքացի հայտնեց Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի կամավորներին, որ Վանաձորում Ալմաստ անունով մի տիկնոջ` երեք հոգուց բաղկացած ընտանիքին (տղայի անունն Արմեն է) օրերս 30.000 դրամ ընտրակաշառք էին տվել` Սերժ Սարգսյանին ընտրելու համար: Երեկ տիկին Ալմաստը...
Այսօր օրվա երկրորդ կեսին Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի մոտ, որտեղ իր հացադուլն է շարունակում ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, նստադուլ են սկսել մի խումբ քաղաքացիներ: Նստադուլի մասնակիցների խոսքերով` ակցիան կազմակերպիչ չունի, իրենցից...
Քիչ առաջ համացանցում ծանոթացա Րաֆֆի Հովհաննիսյանի խոսնակի «Այսպիսի ծավալի և որակի խախտումներ չեմ հիշում» տարօրինակ հայտարարությանը: Քարոզարշավի ողջ ընթացքը, ինչպես նաեւ մինչ այս պահի քվեարկությունը գալիս են ապացուցելու, որ այս նախագահական ընտրություններն...
Երիտասարդ տարիքի մի կին քվեարկելուց հետո մոտեցավ քվեատուփին, որպեսզի քվեաթերթիկը կնքի, սակայն «Հետքի» լրագրողի պահանջից հետո անձնագիրը ստուգվեց և պարզվեց, որ անձնագրի «տերը» 1957 թ. ծնված ոմն Ժանետա Գեղամյանն է:
Արարատի մարզի 17/05 տեղամասում կատարված լցոնման դեպքին արդեն անդրադարձել ենք: «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ներկայացուցիչ Արտակ Համբարձումյանը եւ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ-Հայաստան» կազմակերպության անդամ Նարինե Էսմայելը մեր...
«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ կուսակցությունը ունի 1000-ից ավելի վստահված անձ, հանձնաժողովի անդամները նույնպես ներկայացված են: Նրա խոսքերով` ընտրություններին նման պատրաստվածություն...
Փետրվարի 16-ին կայացավ Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը: Դատավորների ընդհանուր ժողովը դատական իշխանության ինքնակառավարման բարձրագույն մարմինն է: Ժողովը կազմված է Հայաստանի Հանրապետության բոլոր դատավորներից: Օրակարգում ընդգրկված...
Երկու ընտարտեղամասերում էլ նախագահների թեկնածուներից ոչ մեկի վստահված անձանց չհանդիպեցինք: Թիվ 34/40 ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղարը միայն տեղեկացրեց, որ ժամը 15-ին իրենց ընտրատեղամասում ընդամենը 15 րոպեով գտնվել է Պարույր Հայրիկյանի վստահված...
Փետրվարի 17-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գ.Գյուլբենկյան սրահում կայացավ սիրիահայերի օգնության հերթական բարեգործական միջոցառումը: Թբիլիսահայ շնորհալի կատարողներ Նինա Կարապետյան-Գևորգյանը և Հենրիխ Պետրոսյանը հանդես եկան...
Արարատի մարզի, Արտաշատ քաղաքի 17/3 ընտրատեղամասից «Իրավունքի Եվրոպա միավորում» դիտորդական խմբի անդամներն ահազանգում են, որ հանձնաժողովի անդամներն ու Սերժ Սարգսյանի վստահված անձինք ճնշում են գործադրում դիտորդների վրա:
Հանձնաժողովի նախագահը նշեց, որ խորհրդարանական ընտրությունների համեմատ այսօր մի փոքր պասիվություն է նկատվում: «Ժամանակ կա, շատ հնարավոր է՝ վերջում ավելի ակտիվ ժողովուրդը գա»,- ասաց Դավիթ Ղազարյանը:
Խաչիկ Դաշտենցի անվ. միջնակարգ դպրոցում տեղակայված թիվ 10/19 ընտրատեղամասի առջև ժամը 16:50-ի դրությամբ մի քանի երիտասարդ էր խմբված: Նրանք ամեն կերպ խուսափում էին լուսանկարվելուց, միանգամից շրջվում էին, բայց չէին հեռանում ընտրատեղամասի առջևից:
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ Մեծամոր քաղաքի 20/02 տեղամասում ժամը 15:05-ի սահմաններում առաջացած մարդկային կուտակումների առընչությամբ հանձնաժողովի նախագահի հրավերով ոստիկանության ծառայողները միջամտել և կարգավորել են ընտրողների հերթը, որը տևել...
«Ընտրությունը քոնն է» տեղական ամենամեծ դիտորդական կազմակերպության (1504 դիտորդ) ղեկավար Հարություն Համբարձումյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իրենք դիտորդական առաքելություն են իրականցնում 1400 տեղմասերում և ավելի շատ ուշադրություն...
Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Արթուր Դավթյանը Մեդիա կենտրոնում կայացած մամուլի ասուլիսին խոսեց ՀՀ նախագահի ընտրության ընթացքի և գրանցված խախտումների մասին:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Մեդիա կենտրոնում լրագրողնրի ներկայացրեց դիտորդների կողմից արձանագրված խախտումների դեպքերը:
ԼՂՀ ՊԲ-ն հայտնում է, որ վերջին երեք օրերի ընթացքում հակառակորդն աննախադեպ ակտիվություն է դրսևորում շփման գծի ողջ երկարությամբ: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները միայն փետրվարի16ից 18-ն ընկած ժամանակահատվածում տարբեր տրամաչափի հրաձգային...
Լոռու մարզի Օձուն գյուղի ընտրական 3` թիվ 32/63, թիվ 32 /64 և թիվ 32/65 տեղամասերում նախագահի թեկնածուներից Ռաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանը, Անդրիաս Ղուկասյանը, Արման Մելիքյանը ևՎարդան Սեդրակյանը վստահված անձինք չունեն:
«Ընտրատեղամաս մտան մի 50 գազաններ, դիտորդներին հրեցին դեպի պատը ու բոլորիս ձեռքերը բռնեցին, որ չնկարենք, մոտեցան քվեատուփին ու լցրեցին մոտ մի 300-400 քվեաթերթիկ, այսինքն քվեատուփը կիսով չափ լցվեց»,- Մեդիա կենտրոնին ասել է Նարինե Էսմայելը:
34/15 տեղամասի հանձնաժողովի նախագահը դժգոհում էր, որ անձնագրերում դրվող կնիքի թանաքը շատ շուտ է անհետանում: 34/14 ընտրատեղամասում մի խումբ մեծահասակ կանայք պահանջում էին վճարել իրենց հասանելիք գումարը, այլապես չեն մասնակցի քվեարկությանը:
Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը քիչ առաջ Մեդիա կենտրոնի ուղիղ միացման ժամանակ տեղեկացրեց, որ Գյումրու որոշ ընտրատեղամասերում կուտակումներ են արձանագրվել, մասնավորապես` 34/27 և 35/22-ում: Իսկ մեքենաներով մարդկանց տեղափոխում են ընտրատեղամասեր:...
Էջմիածնի թիվ 19/13 ընտրատեղամասում քաղաքապետարանի աշխատակիցները, ԵԿՄ-ական երիտասարդներն ու ավագանու անդամները ուղղորդում են ընտրողներին: Ավագանու անդամներից մեկը հենց մուտքի մոտ ընտրողներին բացատրում էր, թե քվեաթերթիկում, իր նախընտրած թեկնածուի...
Մարինա Յուրիի Հայրապետյանը հանդիսանում է Երևան քաղաքի Զաքյան 4 բն. 25 հասցեի նախկին սեփականատերը, ով նշված հասցեում հաշվառվել է դեռևս 1996 թ.-ին: Հետևաբար` Ա. Ներսիսյանի հայտարարությունը, թե Մ. Հայրապետյանի տվյալները չեն եղել նախորդ համապետական ընտրությունների...
Գյումրիի թիվ 35/35 ընտրատեղամասի հանձնաժողովի հախագահ Մարինե Գրիորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ընտրողները մեծ ակտիվությամբ մասնակցում են ընտրություններին. «14:45-ի տվյալներով գրանցված 1590 ընտրողներից քվեարկել է 370-ը: Որևէ խախտում կամ արտակարգ դեպք...
Դիտորդն արձանագրում է, որ նույն ընտրատեղմասում քվեարկության են եկել զինվորականներ, որոնք կատարել են «բաց քվեարկություն»: Լ. Սիմոնյանի խոսքերով` մոտ 10 զինվորի վերահսկել է մեկ անձ` կանգնելով քվեախցիկի մոտ, ում ինքնությունն ինքը չգիտի:
Կ. Մովսիսյանը նշեց, որ նկատվում է թե՛ ընտրողների, թե՛ դիտորդների, թե՛ հանձնաժողովների անդամների պասիվությունը:
ՀՀ ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ ցանկացած այլ եղանակով ընտրությանը մասնակցած լինելու փաստը հավաստող կնիքի դրոշմները, ստորագրությունները կամ օրենքով սահմանված այլ գրառումները և նշագրումները վնասելուց,...
Գեղարքունիքսի մարզի «Համայնքային խորհուրդ» ՀԿ-ի ղեկավար Անահիտ Գևորգյանն այժմ դիտորդական առքելություն է իրականացնում Վարդենիկի 24/30 ընտրատարծքում: Նրա խոսքերով` այնտեղ կուտակումներ չկան, ընտրախախտումներ չեն արձանագրվել:
Խաչատուր Աբովյանի անվ. մանկավարժական համալսարանում տեղակայված 10/22 ընտրատեղամասում ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է 1682 ընտրողից 377-ը: Հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ անդամ Հայկանուշ Թումասյանը «Հետքին» ասաց, որ այս ընթացքում ընտրատեղամասում խախտումներ չեն...
Էջմիածնում այսօր տաքսինեըի գերակշիռ մասն աշխատում է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի շտաբի համար: Նրանք շենքերից ընտրողներին տեղափոխում են ընտրատեղամաս եւ ապահովում նրանց «բարեհաջող» վերադարձը դեպի տուն:
Գյումրու 18-րդ դպրոցում տեղավորված 35/39 տեղամասի հանձնաժողովի նախագահը արգելում է դիտորդներին եւ ԶԼՄ ներկայացուցիչներին դիտել եւ հսկել քվեարթերթիկ հատկացնելու գործընթացը մոտիկից, տեսնել մատյանում գրանցման պրոցեսը, եւ արդյո՞ք` ընտրողն իր անվան դիմաց...
Աբովյան քաղաքի Երիտասարդական 1 Նրբ. 1/40 բնակարանի սեփականատեր՝ քաղաքացի Հարությունյան Վալերի Արմենակի հայտնաբերել է, որ իր հասցեում գրանցված է ևս երկու անձ՝ Ավետյան Հրայր Էդիկի 27/10/1957, Վարդումյան Գագիկ Վարդանի 19/08/1957, որոնք իրականում այդ հասցեում...
Գյումրիի Սլաբոդկա թաղամասում տեղակայված թիվ 34/27 ընտրատեղամասում առաջին իսկ լուսանկար անելու փորձից հետո վեճ սկսվեց մի անծանոթ տղամարդու հետ, ով պահանջում էր իրեն չլուսանկարել:
ԳԱԼԱ Հ/Ը է եկել մի քաղաքացի՝ իր հետ բերելով լուսանկարներ: Գնալով ընտրության` քաղաքացին ծրարի մեջ դրել է նաեւ 5000 դրամ, իսկ քվեաթերթիկի վրա գրել. «Չեմ վաճառվում, փոխանցեք Սերժ Սարգսյանին»:
«Հետքի» լրագրողի ու ԻԵՄ ՀԿ ներկայացուցիչ դիտորդի ներկայությունը լարվածություն է առաջացրել Արտաշատի թիվ 17/31 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամների համար: Ընտրատեղամասը տեղակայված է Նորաշենի դպրոցում, որի տարբեր մասերում կազմակերպված նաև է 17/32...
Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/07 տեղամասում քվեարկությունն ընթանում է նորմալ հունով: Կուտակումներ չկան: Փոխարենը մեր թղթակիցը երիտասարդների տարբեր կուտակումներ է նկատել տեղամասի հարեւանությամբ գտնվող շենքերի բակերում:
Հատկանշական է, որ ոստիկանները տեղամասերից 50 մ շրջանագծից դուրս չեն հրավիրում ԵԿՄ-ականներին, ինչը համարվում է օրենքի խախտում: Փոխարենը նրանք մեր լրագրողին հայտնել են, որ մուտքի մոտ կանգնածները ուղղակի թաղամասի ընտրող բնակիչներն են:
Մեր այցելության ժամանակ ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի անդամ Իշխան Կարապետյանը զանգ ստացավ և փոխանցեց Գալիա Ղահրամանյանին: Ընտրատարածքից ներկայացող, բայց իր ինքնությունը չբացահայտող անձը պահանջում էր փոխանցել ընտրություն կատարածների...
Հրազդանի ՀԱԿ գրասենյակի ղեկավար Մեսրոպ Մեսրոյանի հաղորդմամբ, Վանատուր գյուղի բնակիչները չեն գնում ընտրության: Նրա տեղեկացմամբ, երկու ընտրատեղամասեր առայժմ այցելել են այն գյուղացիները, ովքեր պետական հիմնարկի աշխատակիցներ են և գալիս են իրենց...
Մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գծին ժամը 8-ից 11:30-ի ընթացքում Երևանից ստացվել է ընտրախախտումների վերաբերյալ 7 ահազանգ, իսկ մարզերից ահազանգերը դեռևս չեն եղել:
ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ այսօր առավոտյան քվեարկել է մայրաքաղաքի թիվ 9/11 ընտրատեղամասում:
Երևանի Հարավարևմտյան թաղամասում շենքերի առջև կանգնած ցուցակներով մարդիկ բնակիչներին կանչում են ներքև, հետո ցուցակներով ուղղորդում ընտրատեղամաս: Թաղամասի Շերամի 57 շենքի դիմաց ցուցակներով կանգնած մարդիկ կան:
Վերջինս նաեւ շեշտեց, որ ՀՀԿ-ական թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը խախտել է Ընտրական օրենսգրքի պահանջները եւ բացահայտ քարոզչություն կատարել լռության օրը՝ հայտարարելով, որ իր վստահված անձանց զիջում է Րաֆֆի Հովհաննիսյանին ու Հրանտ Բագրատյանին:...
Ժամը 10:00-ին Ախուրյանում տեղակայված թիվ 35/04 ընտրատեղամասին մոտեցավ մեկ միկրոավտոբուս: Մոտ 15 ընտրող միաժամանակ մտավ ընտրատեղամաս, քվեարկեցին եւ նույն միկրոավտոբուսով էլ հեռացան:
«Այսօր համապետական ընտրությունների օր է, սակայն ընտրությունները մեր երկրում շինծու են և չեն արտահայտելու քվեարկության արդյունքները: Մեր հանրությունը շարունակում է մնալ անզոր` ինքնուրույն որոշելու իր քաղաքական ապագան», - քիչ առաջ «Հետքի» հետ զրույցում...
Ավտոմեքենաներում նստած անձանց ձեռքներին թղթեր կան եւ նրանք նշումներ են անում ընտրատեղամաս մտնողների անվան դիմաց՝ ասելով, որ այսինչը եկավ:
ԳԱԼԱ-ի աղբյուրները դեռ մի քանի օր առաջ հաղորդել էին, որ ԱԺ հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պատրաստվում է ավտոբուսներով ընտրողներ տանել մայրաքաղաք՝ Ախուրյանում գտնվող Շաքարի գործարանի իր աշխատակիցներին: Այն, ինչի մասին հաղորդում էին...
«Ահազանգեր՝ ընտրակաշառքի, ուղղորդված քվեարկության, հիմա նաեւ՝ լցոնումների ու թանաք ցնդեցնելու նոր մեթոդաբանության վերաբերյալ: Սովորական թաց անձեռոցիկով որ քսում եք, կնիքը մաքրվում է: Շատ դեպքերում ՀՀԿ-ական վստահված անձինք ուղղորդում են քաղաքացիներին:...
Լոռու մարզի Տաշիր քաղաքի 35/5 ընտրատեղամասից ահազանգ է ստացվել առ այն, որ լցոնում է տեղի ունեցել:
Հրանտ Մաթեվոսյանի այս խօսքերուն շատ հաւանաբար հանդիպած է՝ Աքրամ Այլիսլին, ով այսօր ամբողջ սիստեմի մը դէմ դնելով, հանդէս կուգայ հայոց տառապանքին ու թափուած արեան դիմաց մեղայագիր մը ընծայագրելու:
Բնակչուհիներից մեկը քվեարկության էր եկել երեխայի հետ, որը չափահաս էր, սակայն, ըստ էության, թերզարգացած: Նա չէր խոսում, դժվարությամբ էր կողմնորոշվում տարածության մեջ առանց ուղեկցի:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կարգադրությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ձևավորվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն, որի նպատակն է ուսումնասիրել էլեկտրոնային կայքերում և զանգվածային լրատվության...
Ընտրությունների մեկնարկից 1 ժամ 15 րոպե անց Երևանի Արաբկիր համայնքի 4/22 ընտրատեղամասում քվեարկել է 1800 ընտրողից ընդամենը 46-ը: Հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ անդամ Բորիս Հայրապետյանը «Հետքին» ասաց, որ ժամը 9:15-ի դրությամբ խախտումներն չեն արձանագրվել, արձանագրություններ...
Երեկ` ժամը 22.44-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրասնպորտային պատահար, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Համացանցային կայքերում տարածվել է ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի Facebook-ի էջում կատարված գրառումը, համաձայն որի` ՀՀ տարբեր բնակավայրերի ընտրողներ ներգրավվել են Երևան քաղաքի ընտրական տեղամասերի լրացուցիչ ցուցակներում` չհանվելով իրենց...