Վերաբնակեցման և հայրենադարձության «Քաշաթաղցիներ» հասարակական կազմակերպության կանոնադրական առաջնային նպատակն է ազատագրված Հայրենիքի բարօրությունը, վերաբնակեցման խթանումը: Այդպիսով մեզանից յուրաքանչյուրն իր ավանդն է բերում Հայրենիքի նվիրյալների...
Հովիկ Աբրահամյանի առաջարկությամբ հրավիրված խորհրդակցությունները, որին մասնակցել են ՀՀԿ-ից Գալուստ Սահակյանը, «Ժառանգությունից» Ռուբեն Հակոբյանը եւ ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը, ձախողվել են:
ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Իրաքի Հանրապետության առողջապահության փոխնախարար Սաթար Ջաբար Արեմշի գլխավորած պատվիրակությանը:...
Ախալքալաքի շրջանային վարչության նախագահ Նաիրի Իրիցյանը «Վրացական երազանք» կուսակցության անդամության դիմում է ներկայացրել։
Լոռու մարզի Օձուն գյուղի միջնադարյան Սբ. Աստվածածին եկեղեցու գմբեթի ամրակայման աշխատանքներն ավարտվել են: Ինչպես «Հետքին» հայտնեց Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը, երբ ջերմաստիճանը լինի +8, կսկսվեն եկեղեցու գմբեթի սալիկապատման...
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները՝ փաստաբանների խումբը, Կարեն Մեջլումյանը, Հովսեփ Խուրշուդյանը և Զարուհի Փոստանջյանը, այսօր դիմեցին Սահմանադրական դատարան (ՍԴ):
Ասուլիսին հրավիրմամբ մասնակցեց նաև ՀՀ մշակույթի փոխնախարարը: Հարցադրումների շարքում, ի թիվս այլ խնդիրների, առանձնահատուկ քննության արժանացավ կառավարական հա.-2 շենքի օտարման ու հյուրանոցի վերածման ՀՀ կառավարության կողմից հովանավորվող գործընթացը:
Մարտի 4-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 154 հասցեում գտնվող Սևանի երաժշտական դպրոցի տանիքը փլուզվել է (մոտ 40 քմ): Պարզվել է, որ ձյան ծանրության հետևանքով փլուզվել է տանիքային ծածկից 40 քմ հատված, տեղաշարժվել՝...
Մարտի 3-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Յան Կելլիի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ կայացավ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Համիդ Շահլայեի Ջալալեի կողմից Հայաստան բերված թմրանյութերի գործով դատական...
3-ամյա Նելլին արդեն 20 օր է, ինչ դիմակայում է բժիշկների ասեղներին ու դառնահամ դեղերին: Նա չգիտի, թե ինչ է կատարվում իր հետ. միայն գիտի, որ հիվանդացել է, իսկ թե երբ է լավանալու, դեռ հայտնի չէ:
Արտակարգ իրավիճակների նախարարության աջակցությամբ այսօր Երևանի Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցում Հայաստանում 1-ին անգամ անցկացվեց պատանի հրշեջ-փրկարարների մրցաշար։ Հիմնական նպատակն էր հիմք դնել մանկապատանեկան հրշեջ-փրկարարական շարժման համար...
Ակտիվիստներն իրենց բողոքն արտահայտեցին կարմիր քարտերով և հետևյալ բովանդակությամբ անգլալեզու պաստառներով՝ «Դուք մեզ խնդրեցիք հավատալ, բայց չփոխվեցիք», «Ձեր նախագահը Հայաստանի ժողովրդից պետք է հարցնի, թե ում շնորհավորել», «Դուք շնորհավորել եք...
Ստամբուլի ոստիկանությունը բացատրում է հարձակման դեպքերը որպես սովորական կողոպուտի փորձեր, սակայն կասկածներ են հնչում, որ տեղի ունեցածն այլատյացության դրսեւորում է:
Իր հերթին Հովհաննես Սահակյանը, անդրադառնալով Ազատության հրապարակում «Ժառանգության» կազմակերպած ցույցերին, ասաց. «Րաֆֆի Հովհաննիսյանը ուղղակի պարապ է մնացել, դրա համար էլ միտինգ է անում, քանի որ քաղաքական այլ զբաղմունք չունի»:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մարտի 23-ը և 24-ը հայտարարվել են համաքաղաքային շաբաթօրյակի օրեր: Այսօր՝ Երևանի քաղաքապետարանում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ, առաջարկվել է աշխատանքներում ներգրավել ինչպես քաղաքապետարանի...
Այս ընտրություններում իշխանությունը միայն մի բանում էր ճիշտ. որ պայքարը երկրորդ տեղի համար է: Այսօրվա մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցչ Ստեփան Սաֆարյանը:
Քաղաքացիների կողմից բնակելի նշանակության տարածքների, բնակելի տների նույն չափերով վերականգնման, բարեկարգման ու վերանորոգման և նման այլ աշխատանքների իրականացման համար տրվող թույլտվությունների կարգը հնարավորին կպարզեցվի:
Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում այսօր միջադեպ է տեղի ունեցել:
Մարտի 1-ից միկրոավտոբուսային երեք երթուղի փոխարինվել է ներկրված 36 ավտոբուսով: Մասնավոր ընկերությունները ներկրել են ևս 80 նոր ավտոբուս, որոնք առաջիկայում կշահագործվեն համապատասխան երթուղիներում:
2013 թ. փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնք անառարկելիորեն արտահայտեցին իշխանությունների նկատմամբ քաղաքացիների անվստահությունը:
Մեր բակի շունը Ջինան էր: Հավանաբար նա ցեղական շուն էր, որին ճգնաժամը փողոց էր ուղարկել: Ջինան հատիկ-հատիկ ճանաչում էր շենքի բնակիչներին, նրանց ընկերներին ու հյուրերին: Անծանոթ ոչ մի մարդ մուտք չուներ մեր շենք: 1990- ականներին մեզ համար սովորական դարձան...
Միջազգային ժյուրիի որոշմամբ լավագույն բլոգի մրցանակի հաղթող ճանաչվեցին «The Flaneur» բլոգի հեղինակ Ջոնաթան Փաուելը իր «Ուզում եմ ուտել Հայաստանում» բլոգային նյութի համար և «There's So Much to See» բլոգի հեղինակ Նայլահ Հայուարդը իր «Լիբանանյան մուղրաբիե» վերնագրով...
Դեպքի առնչությամբ «Հետքի» հարցերին պատասխանեց Արարատ Արզումանյանը:
Դուք անմիջական պատասխանատվություն վերցրիք ընտրական կեղծիքների համար՝ շնորհավորելով նրանց, ովքեր կեղծել են ընտրությունները և ովքեր անմիջական պատասխանատվություն են կրում մարդու իրավունքների ոտնահարման, համակարգված, կազմակերպված խախտումների, ժողովրդավարական...
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվել է իրացման ցանցում առկա «Նեստոժեն» մանկական չոր կաթի փոշու փորձաքննություն: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ իրացման ցանցում առկա մանկական կերերն անվտանգ են և երեխաների առողջության...
Ռոբերտ Բոսխի անվան միջազգային համագործակցության հիմնադրամի և «ՌեԱնիմանիա» կինոփառատոնի հաջող համագործակցության արդյունքում Շտուտգարտ 2013 անիմացոն փառատոնի հայտերի ընդունման 2-րդ փուլը սկսված է:
Մարտի 4-5-ին հանրապետության ողջ տարածքում, 6-ի գիշերը Վայոց ձորում և Սյունիքում սպասվում են անբարենպաստ եղանակային պայմաններ: Շրջանների զգալի մասում կդիտվեն տեղումներ:
Զրուցակիցս հիշում է ձյան տակ որևէ բան թաքցնելու անհնարինության մասին տարածված ժողովրդական խոսքը: Հետո դժգոհում, որ շաբաթվա 4 օրը «դզող-փչողների» մոտ են: «Էս աղքատ քաղաքին մենակ էս փոսերն էին պակաս, էն էլ անձրևից հետո բուսած սնկերի նման ամեն տեղից գլուխները...
Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Էդիկ Ավետիսյանի վարույթում քննվում է միանգամից երկու քաղաքացիական գործ:
Փետրվարի 25-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության (ԲՊՏ) իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և եռամսյակային հաշվետվությունների...
«Հետքի» հարցերին պատասխանում է ՄԻԺԻ (Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ) նախագահ Արփինե Գալֆայանը: Նա համոզված է, որ սոցիալական ու քաղաքացիական տարբեր խմբեր պետք է հրապարակավ և հենց հրապարակում խոսեն ու պայքարեն իրենց խնդիրների մասին`...
Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան նշեց իր գործունեության 2 ամյակը: Լեռնագնացությունը և հարակից սպորտաձևերն օրեցօր տարածում են ստանում Հայաստանում, մասնավորապես երիտասարդների շրջանում, համալրվում են ֆեդերացիայի անդամների շարքերը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևանում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Լոռու մարզպետի կարգադրությամբ մարզի համայնքերում վարչական հսկողություն իրականացնող աշխատանքային խումբը 2012թ. նոյեմբերի 30-ին մարզի Նովոսելցովո գյուղում պարզել է, որ համայնքապետ Ռուբեն Դավոյանը համայնքի բյուջեի «տրանսպորտային նյութեր» հոդվածով...
Մարտի 3-ին Վաշինգտոնի Հայ առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մատուցվեց պատարագ, և տեղի ունեցավ հիշատակի միջոցառում՝ նվիրված սումգայիթյան ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին:
Օմբուդսմենի 2012 թվականի զեկույցը պատրաստ է: Ըստ օրենքի՝ մարդու իրավունքների վիճակի մասին տարեկան զեկույցը պետք է ներկայացվի մինչև մարտի 31-ը: Այսօրվանից հանրությանը կներկայացվեն այդ զեկույցի առանձին հատվածներ, որոնք ներառում են կոնկրետ ոլորտներում...
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Պարզվել է, որ քաղաքացին ցանկանում է նետվել 5 հարկանի շենքի 3-րդ հարկի պատշգամբից: Ոստիկանների և փրկարարների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 1957 թ. ծնված Սերժիկ...
Մարտի 4-ին՝ ժամը 01.26-ին, Իրանի տարածքում՝ Ահար քաղաքից 26 կմ դեպի արևմուտք, տեղի է ունեցել 4.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Մարտի 3-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 1 հասցեում՝ Բուսաբանական այգում, այրվում են թփուտներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է և մարվել է: Այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք: