Քրեական գործերով ողջ ծավալով կատարվում են բոլոր անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունները:
Այն գործողությունները, որոնցով սպառնում է Ադրբեջանի ՊՆ-ն, հանդիսանում են ընդհանուր առմամբ միջազգային հումանիտար իրավունքի և, մասնավորապես, Ժնևյան կոնվենցիայի առաջին լրացուցիչ արձանագրության աղաղակող խախտում:
Սա Հայաստանի Հանրապետության ողջ բնակչությանն ուղղված ակնհայտ հանցավոր սպառնալիք է:
Այս պահին իրավիճակը կրկին հարաբերական հանգիստ է, և ՀՀ զինված ուժերը են վերահսկում են օպերատիվ իրավիճակը։
Հուլիսի 15-ի երեկոյան տեղի ունեցած Նախարարների կաբինետի նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այս օրերին միայն 150 մարդ է ցանկացել համալրել ազգային բանակի շարքերը։
Վերջին տարիների ընթացքում ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունները մշակել են տարբեր տեսակի, թե՛ հարվածային, թե՛ հետախուզական նշանակության սարքեր, որոնք նախատեսված են ռազմական տարբեր իրավիճակներում խնդիրներ լուծելու համար։
Իջեւանում տեղի է ունենում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի և Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը սահմանին իրավիճակի վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում նախարար Մնացականյանը դեսպաններին ներկայացրեց հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող շարունակական ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը:
Ես խստորեն դատապարտում եմ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան և միջազգայնորեն հաստատված և ճանաչված սահմանների այդ խախտումը:
Նշենք, որ այն փողոցներում, որտեղ ջրահեռացումը չէր ապահովել անձրևաջրերի հեռացումը, որոշ մեքենաներ մնացել էին ջրի տակ եւ որոշ սեփական տներում ջուր եւ կարկուտ էր լցվել՝ վնասելով գույքն ու կենցաղային տեխնիկան:
Հայաստանի ընտրանին 1213 վարկանիշային միավորով կրկին 102-րդն է 210 թիմերի մեջ:
Վերոնշյալ բոլոր՝ 11 քրեական գործերով կատարվում է նախաքննություն,
Ադրբեջանական ԶՈւ-երի հարվածային ԱԹՍ-ն հարվածել է ԱԻՆ մեքենային, զոհեր չկան։
Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Բելառուսի Հանրապետություն:
Այգեպարում վնասվել է նաեւ Սամվել Ուդումյանի տունը: Մեր այցելության ժամանակ նա սրսկում էր այգու ծառերը: Իսկ կինը՝ Հասմիկ Գյոզալյանը, ջրում էր վարունգի մարգերը:
«Այդպիսի պայմանավորվածություն է ձեռք բերվել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հեռախոսազրույցի ժամանակ»
Դեպքի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։
Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։
Նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 16-ին ստորագրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը
Ադրբեջանական հանրության շերտ կա, որը շատ անհարմար հարցեր է տալիս իշխանություններին, այդ թվում՝ նաեւ հայկական կողմի կորուստների ապացույցներ է պահանջում։
Պացիենտի մոտ առկա է մարմնի մակերեսի մոտ 10% այրվածք, բազմաբեկոր վնասվածք ազդրոսկրի հատվածում:
Վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը։
Կամավորագրվելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հատուկ հայտարարությամբ։
Զգուշացնում ենք, որ ադրբեջանական զինված ուժերի առավոտյան դիակների թիվը կարող է խիստ ավելանալ։
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ հայ-բելառուսական կապերի ամրապնդման գործում նրա անձնական ներդրման ու արդյունավետ աշխատանքի համար և հետագա հաջողություններ մաղթել:
2020 թ․-ի հունիսի 15-ին ԱԺ հինգ պատգամավորներ շրջանառության մեջ դրեցին «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Վարչապետը ցավակցության և զորակցության խոսքեր է ասել մայոր Գայուշ Համբարձումյանի ընտանիքի անդամներին և հանդես եկել ելույթով։
Քրեական գործերով արդեն իսկ ձեռք բերված փաստական տվյալները վկայում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ խաղաղ բնակչության կյանքին, առողջությանը թիրախավորված ոտնձգելու մասին. հարուցվել է 13 քրեական գործ
Մեկ այլ հրամանագրով Ալիևը արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակել է Ջեյհուն Բայրամովին, որը մինչ այդ զբաղեցնում էր երկրի կրթության նախարարի պաշտոնը։
«Հետքը» մասնակցել է բրիտանական openDemocracy-ի միջազգային հետաքննությանը, որը պարզել է, որ աշխարհի մոտ 45 երկրում կանայք «տրավմատիկ» ծննդաբերություն են տարել՝ կորոնավիրուսի սահմանափակումների հետևանքով։
Համաձայնագիրը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությանը, առևտրատնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը:
Փոփոխվել են սննդամթերքի անվտանգությանը վերաբերող մի շարք ցուցանիշեր, օրինակ՝ հակաբիոտիկների թույլատրելի մնացորդային քանակը։
Զբոսաշրջության ոլորտը համավարակից ամենաշատն է տուժել, բայց այն մնում է մեր երկրի համար ամենակարևորներից մեկը։
Համապատասխան բարենպաստ պայմանների ստեղծման պարագայում հայկական կողմը պատրաստ է թույլատրել ադրբեջանական զոհերի և վիրավորների հայտնաբերումն ու տարհանումը մարտադաշտից:
Վարդանյանն առաջարկեց դեմ քվեարկել և լրամշակելու հնարավորություն ընձեռել:
Փոփոխություններ և լրացումներ «Հանրային ծառայությունների մասին» օրենքում և հարակից օրենքներում։
Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի։
Նրա թեկնածությունն առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը:
Պարզվել է, որ Ն.Սարդարյանը կորած անասունները որոնելու արդյունքում մոլորվել և անցել է ԱՀ Նախիջևանի տարածք, որտեղ գերեվարվել է:
Դիվերսիոն ներթափանցման փորձը եղել է 24-ժամյա հրադադարից հետո:
Զարգացած կապիտալի շուկայի և բարդ գործիքների բացակայությունը սահմանափակում է տնտեսվարող սուբյեկտների՝ իրենց արժութային, տոկոսային և այլ ռիսկերի կառավարման հնարավորությունները:
«Եռաբլուրում» տեղի է ունենում զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողությունը։
Կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է ոստիկանության զորքերի ենթակայության ներքո գտնվող զորամասերի սննդի կազմակերպման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը նշեց, որ սրանք 2019 թվականի մեկնարկած և 2020 թվականին ավարտվող սուբվենցիոն ծրագրերն են։
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի և Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը:
«Հակառակորդը փորձում է ինչ-որ կերպ մեղմել իր բազմաթիվ տեխնիկական և մարդկային կորուստները»,- նշել է ՊՆ խոսնակը։
Բացառություն կկազմեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող, 75 տարին լրացած կամ 14 տարին լրացած անչափահաս անձինք, ովքեր իրենց ընտրությամբ կենսաթոշակը կարող են ստանալ նաև կանխիկ եղանակով՝ «Հայփոստի» միջոցով:
Ծայրահեղ ծանր և ծանր քաղաքացիների թիվը շարունակում է մնալ կրկին կայուն, տատանվում է 650-ի շուրջ, նաև մոտ 50 հոգի միացված են թոքերի օդափոխության սարքերին։
Փրկարարների, ոստիկանության և անվտանգության աշխատակիցների համատեղ ուժերով իրականացվել են տարհանման աշխատանքներ (1800 մարդ):
Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ զինծառայողները ռմբակոծվող բոլոր գյուղերում բնակչության հետ աշխատում են։
Արամ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել։
Նիկողոսյանին փոխարինող դատավորն Անդրանիկ Մնացականյանն է։
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր իսկ անհեռատես քաղաքականության արդյունքում հայտնվել է փակուղային իրավիճակում և այժմ ձեռնարկում է արկածախնդիր և ոչ կշռադատված քայլեր, որոնց համար պատասխան է տալու նաև սեփական ժողովրդի առջև։
03։40-ին Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատները ավելի քան 100 հոգու կազմով հերթական դիվերսիոն հարձակումն են գործել Տավուշի մարզի «Անվախ» կոչվող սահմանապահ դիրքը գրավելու նպատակով։
Մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը։
Մեկնարկեց Կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի հերթական նիստը։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10832 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 141410 թեստավորում:
Հուլիսի 14-20-ը ժամը 09։00-19։00-ն արհեստական պայթեցման աշխատանքների նպատակով Օձուն-Թումանյան ճանապարհահատվածի 11-րդ կմ-ը փակ է լինելու։
Թիրախավորելով հայկական բնակավայրերը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը սեփական ժողովրդին ներքաշում է հերթական արկածախնդրության մեջ, որը հղի է իր իսկ համար աղետալի հետևանքներով:
Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։
Հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր։
Գիշերը` ժամը 03:40-ի սահմաններում, զինված ուժերը կանխել են հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: