Հանձնաժողովի նախագահ Կարինե Եսայանը պարզաբանեց, որ քվեաթերթիկները բաժանող աշխատակիցը հոգնած է եղել
Այս մասին գրանցամատյանում գրառում է կատարել նաև «Հայաստան» դաշինքի մեկ այլ ներկայացուցիչ Մեսրոպ Մանուկյանը՝ նշելով, որ ընտրողները բացեիբաց ցույց են տալիս 3-րդ համարի քվեաթերթիկը, ապա նոր դնում ծրարի մեջ:
Նշված դեպքերից վերջինի առթիվ հարուցվել է քրեական գործ, մնացած 14 դեպքերով լրացուցիչ նյութեր են նախապատրաստվում:
Հունիսի լույս 20-ի գիշերը Վեդիի 43-ամյա բնակիչը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Տղամարդը ձերբակալվել է։
Այդ պահին ընտրատեղամաս մտավ նաև ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Վերջինս մեզ հետ զրույցում նույնպես նշեց, որ նման դեպքերը չեն արձանագրվելու:
Երեք տեղամասերում էլ մինչ այս պահը խախտումներ չեն արձանագրվել։
Պաշտպանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը վաղ առավոտից իրականացնում է ընտրական գործընթացի անկախ դիտարկում է ինչպես աշխատակազմի կենտրոնական, այնպես էլ Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզային ստորաբաժանումներում:
2021 թվականի հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ժամը 14:00-ի դրույթամբ, մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 2 593 572 քաղաքացիներից 695 626-ը կամ 26,82 %-ը։
Աջափնյակ համայնքի 6/51 և 6/52 ընտրատեղամասերում քաղաքացիները սպասում են, թե երբ է գալու քվեարկելու իրենց հերթը։