Հայաստանից մեկնած զբոսաշրջիկների թիվը 2023-ին նախորդ տարվա համեմատ աճել է 42%-ով, Հայաստանից մեկնել է 1 մլն 611 հազար զբոսաշրջիկ։ Հայաստանից մեկնած զբոսաշրջիկների 61%-ը տղամարդիկ են, 39%` կանայք:
2022 թվականին որպես զբոսաշրջիկ Հայաստան է ժամանել 790 397 ՌԴ քաղաքացի: Նախորդ տարվա համեմատ նրանք թիվն աճել է 2.2 անգամ:
2020 հունվար-սեպտեմբերին Հայաստան է ժամանել ընդհանուր առմամբ 327 735 օտարեկրյա զբոսաշրջիկ: Զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 77.5%-ով պակասել է: