Նա ժամանել է Հայաստան մասնակցելու ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին:
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանին,
Գագաթնաժողովին մասնակից պատվիրակությունների մյուս ղեկավարներին դիմավորել է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։ Այնուհետև տեղի է ունեցել Առաջնորդների գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը։
Նախագահը նշել է, որ չնայած աֆրիկյան ուղղությունը համեմատաբար նոր է Հայաստանի համար, հայկական կողմը մեծ ներուժ է տեսնում աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացման գործում:
Մինչև 2030 թվականը կենսաբազմազանության պահպանությանն ուղղված թիրախներին հասնելու համար պետությունների նախաձեռնած գործողությունները բավարար չեն։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել COP 17 համաժողովի անցկացման, տեղի ունենալիք քննարկումների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային գործընթացներին, այդ թվում՝ TRIPP նախագծի իրականացման ընթացքին։
Խաղաղ ակցիայի մասնակիցները հիշեցրին Կունմին–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի 22-րդ թիրախը, որն անդրադառնում է նաև բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների իրավունքներին։
Անդրադարձ է կատարվել նաև COP17-ին բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների մասնակցությանը. համաժողովը նաև հնարավորություն է ընձեռում առավել տեսանելի դարձնելու մարդու և բնության ներդաշնակ համակեցության նշանակությունը։