Ամփոփվել են Փաստաբանների պալատի խորհրդի անդամների և կարգապահական գործ նախապատրաստող անձանց ընտրությունների արդյունքները
2021 թվականի մարտի 6-ին տեղի է ունեցել Փաստաբանների պալատի հերթական ընդհանուր ժողովը, որի օրակարգում ընդգրկված էր պալատի խորհրդի անդամների ընտրության և կարգապահական գործը նախապատրաստող անձանց ընտրության հարցերը:
Պալատի տարածած հաղորդագրության համաձայն՝ ընդհանուր ժողովին որպես խորհրդի անդամի թեկնածու առաջադրվել էր 23 փաստաբան: Փաստաբանների պալատի խորհրդի անդամի ընտրությունը կրում է վարկանիշային բնույթ և պալատի կանոնադրության համաձայն առաջադրված թեկնածուներից վարկանիշային կարգով կարող են խորհրդի անդամ ընտրվել առավել շատ «կողմ» ձայներ ստացած 12 (տասներկու) թեկնածուները:
Ընդհանուր ժողովին որպես պալատի կարգապահական գործը նախապատրաստող անձի թեկնածու առաջադրվել էր 16 փաստաբան: Վարկանիշային կարգով կարող են ընտրվել 20 փաստաբան:
Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք են ունեցել 2289 փաստաբան, քվեարկությանը մասնակցել են 1147 փաստաբան (50,1 տոկոս, քվորումը սահմանված է առնվազն մեկ երրորդ):
Քվեարկության ամփոփման արդյունքում, ընդհանուր ժողովը որոշել է՝
Ա. Փաստաբանների պալատի խորհրդի անդամներ ընտրել հետևյալ փաստաբաններին՝
- Բաբայան Սիմոն Ալբերտի
- Կարապետյան Մանե Գուրգենի
- Ֆարմանյան Մարինե Պավլուշի
- Առուստամյան Մելանյա Սարգսի
- Մեժլումյան Կարեն Սուրիկի
- Սարդարյան Կարեն Հեկտորի
- Ասատրյան Սեդրակ Գառնիկի
- Հարությունյան Հարություն Գագիկի
- Բեգլարյան Էմին Արամի
- Հակոբյան Ռուբեն Մարատի
- Ղազանչյան Լիլիթ Արմենի
- Հարությունյան Արսեն Միխաելի
Բ. Փաստաբանների պալատի կարգապահական գործ նախապատրաստող ա նձինք ընտրել հետևյալ փաստաբաններին՝
- Ալեքսանյան Վերոնիկա Հովսեփի
- Ալիխանյան Գայանե Գևորգի
- Բաբայան Հայկ Արթուրի
- Բաբայան Հունան Համլետի
- Բալաբեկյան Հասմիկ Վազգենի
- Բալոյան Ռուբեն Տիգրանի,
- Թադևոսյան Վահագն Հայկի
- Թովմասյան Մարինե Սարգսի
- Մաթևոսյան Հովհաննես Հայկազի
- Սակովա Զոյա Ալեկսեևնա
- Սարգսյան Նարինե Մելսիկի
- Սարգսյան Նվեր Պարգևի
- Սիմոնյան Արմեն Ալբերտի
- Փարսադանյան Հովհաննես Կարենի
- Քամալյան Կարեն Վոլոդյայի
- Քեշիշյան Վահագն Մովսեսի
Հաշվիչ հանձնաժողովի որոշման համաձայն նոր կազմն իր լիազորությունները կստանձնի 2021թ. մարտի 15-ից:
Մեկնաբանել