Ագարակ գյուղի և Ադրբեջանի սահմանային հատվածում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել է մոտ 6 հա խոտածածկույթ
Օգոստոսի 8-ին՝ ժամը 17։27-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ագարակ գյուղի և Ադրբեջանի սահմանային հատվածում, ինչի հետևանքով հրդեհը հասել է գյուղի վարչական տարածք: Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում է 6 հա բուսածածկույթ, որից 4 հա տարածքը հայկական կողմում։
ԱԻՆ-ի փոխանցամբ՝ հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 9-ին՝ ժամը 07:15-ին, մարվել է 08։05-ին։ Այրվել է մոտ 6 հա բուսածածկույթ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել