Արման Թաթոյանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարը այցելել են Սյունիքի մարզ
Մեկնարկել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանի համատեղ այցը Սյունիքի մարզ: Այս մասին հաղորդում է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժինը։
Նախատեսված են հանդիպումներ Կապան քաղաքում, Կապան և Տեղ համայնքների գյուղերում: Այցի նպատակը, ըստ հաղորդագրության, մարդկանց խնդիրները վեր հանելն է համատեղ լուծումներ գտնելու համար:
Այսօր Կապանում այցին մասնակցել է նաև համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել