HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ դեսպանությունը դեռևս չի մատուցում ներգաղթային ու ոչ ներգաղթային վիզաների տրամադրման ծառայություններ

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված՝ դեսպանությունը դեռևս չի մատուցում ներգաղթային ու ոչ ներգաղթային վիզաների տրամադրման ծառայություններ։

«Մենք կփորձենք հնարավորինս շուտ վերսկսել այս ծառայությունների մատուցումը, սակայն այս պահին հստակ ժամկետներ չենք կարող նշել։ Հյուպատոսական հարցազրույցների նշանակումը հնարավոր դառնալուն պես մեր Հյուպատոսական ծառայությունն ուղղակիորեն կապ կհաստատի դիմողների հետ։ Վիզաների հետ կապված ձեր հարցադրումները դեսպանատան հրապարակումների մեկնաբանություններում խնդրում ենք չգրել. դրանք ուղարկեք անմիջապես մեր Հյուպատոսական ծառայության էլ․ փոստով»,- ասված է դեսպանության հայտարարության մեջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter