HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներն առաջիկա օրերին կշարունակեն աշխատանքը

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի գլխավորած եռակողմ աշխատանքային խումբը, որն զբաղվում է Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ, իր աշխատանքները կշարունակի առաջիկա օրերին։ Այդ մասին ռուսական ТАСС գործակալությանը հայտնել են ՀՀ փոխվարչապետի գրասենյակից։

«Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած եռակողմ աշխատանքային խմբի նիստը կշարունակվի առաջիկա օրերին։ Արդյունքների մասին հնարավոր կլինի խոսել միայն նիստի ավարտից հետո»,- նշել են Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ 

Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայում անցկացվել էր եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստը։ Այն կայացել էր նոյեմբերի 26-ին Սոչիում երեք երկրների ղեկավարների հանդիպումից հետո։ Վերջին անգամ ղեկավարները հանդիպել էին 2021 թվականի հունվարի 11-ին, որի արդյունքում ստորագրվել էր հայտարարություն՝ փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ։ Այն պետք է զբաղվեր տարածաշրջանում տնտեսական և հաղորդակցային կապերի ապաշրջափակմամբ։ 

Ռուսաստանի նախագահը նոյեմբերի 26-ի հանդիպումն անվանել էր օգտակար և ճիշտ ժամանակին, ինչպես նաև հույս հայտնել, որ կողմերը կհետևեն պայմանավորվածությունների պահպանմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter