HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտովթար Շիրակի փողոցում․ նախնական տվյալներով՝ կա մեկ զոհ և երկու տուժած

Դեկտեմբերի 8-ին` ժամը 17։08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ բախվել են Iveco մակնիշի բեռնատարը և Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինս բռնկվել է։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։25-ին, մարվել՝ 17։35-ին։

Ըստ նախնական տվյալների` կա մեկ զոհ և երկու տուժած։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter