HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում Արցախի օպերատիվ շտաբի ներքո արդեն գործում է բնակարանային հարցերի կոմիտեի ստորաբաժանումը

Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը հայտնում է, որ ՀՀ-ում ժամանակավորապես ապաստանած արցախցիների համար օպերատիվ շտաբի կառույցի ներքո արդեն գործում է ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի ստորաբաժանումը։

«Օպերատիվ շտաբի և նշված ստորաբաժանման խնդիրն է՝ ԱՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 2-ի՝ «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով զոհված (մահացած) և անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների, առաջին խմբի անժամկետ զինվորական հաշմանդամ ճանաչված և (կամ) անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովման ծրագրի իրականացման» մասին որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման ապահովումը։

Բնակարանային հաշվառման նպատակով՝ անձը կամ նրա ընտանիքի չափահաս անդամը կամ նրա կողմից լիազորված անձը դիմում է իրավասու մարմին (օպերատիվ շտաբ՝ բնակարանային բաժին), լրացնում դիմում-հարցաթերթը կամ ներկայացնում լրացված դիմում-հարցաթերթը (որի ձևաթուղթը շուտով տեղադրված կլինի լիազոր մարմնի (ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե) պաշտոնական կայքում)։ Դիմում-հարցաթերթը էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքում լրացվում է լիազոր մարմնի (ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե) էլեկտրոնային կայքէջի առցանց դիմումներ բաժնում։

Դիմում-հարցաթերթին կից պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • ընտանիքի չափահաս անձի անձնագրի (հաշվառման էջով) պատճենը.
  • անչափահաս երեխայի ծննդյան վկայականի պատճենը.
  • ընտանիքի անդամին հանրային ծառայության համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքի պատճենը.
  • ամուսնության վկայականի պատճենը (ամուսնալուծված լինելու դեպքում՝ ամուսնալուծության վկայականի կամ ամուսնալուծության մասին դատարանի վճռի պատճենը).
  • տեղեկանք ընտանիքի կազմի մասին.
  • տեղեկանք մշտական հաշվառման և փաստացի բնակության վայրերից.
  • բնակտարածքի (այդ թվում` պատերազմական գործողությունների հետևանքով կորցրած) սեփականության վկայականի պատճենը.
  • ընտանիքի անդամի՝ զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված լինելու դեպքում՝ անձի զոհվելու (մահանալու) մասին զինկոմիսարիատից կամ ԱՀ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների կողմից տրված տեղեկանքը կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճռի պատճենը.
  • ընտանիքի անդամի՝ անժամկետ հաշմանդամ ճանաչված լինելու կամ ընտանիքում հաշմանդամություն ունեցող երեխա լինելու դեպքերում՝ հաշմանդամությունը հաստատող փաստաթղթի պատճենը.
  • արագակար.
  • անհրաժեշտության դեպքում՝ այլ փաստաթղթեր ևս: 

Կարգով պահանջվող փաստաթղթերի փաթեթն ամբողջական լինելու դեպքում իրավասու մարմինը (օպերատիվ շտաբ՝ բնակարանային բաժին) կազմում է բնակարանային գործը, որից հետո այն տրամադրում է լիազոր մարմնին (ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե)՝ էլեկտրոնային և (կամ) թղթային տարբերակով։

Հարգելի՛ շահառուներ,

գործընթացի կազմակերպման համար՝ խնդրում ենք առանց շտապելու, կարգի պահպանմամբ դիմել օօպերատիվ շտաբի համապատասխան բաժին. ժամկետային սահմանափակումներ չկան»,- ասված է օպերատիվ շտաբի հայտարարությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter