Երևան-Գեղարդ ճանապարհին վրաերթի է ենթարկվել երկու կին․ նրանցից մեկը մահացել է
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գեղարդ ճանապարհի 32-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 51 և 44-ամյա երկու կնոջ: Այս մասին հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը։
Վրաերթի հետևանքով 44-ամյա կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ 51-ամյա Սուսաննա Սարգսյանը մահացել է:
Կատարվում է քննություն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել