Երևանի ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել
Դեկտեմբերի 30-ին, ժամը 20:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դանիել Վարուժան փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոտնակում (մոտ 20 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։52-ին, մարվել՝ 21։07-ին։ Այրվել է ավտոտնակը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել