HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում կորոնավիրուսի 8 նոր դեպք է գրանցվել, 2 մարդ մահացել է

Հունվարի 17-ին Արցախում կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք է գրանցվել՝ կատարված 71 թեստավորումից: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  46 վարակակիր: Բժիշկները 10 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 24-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով Արցախում իրականացվել է 975 քաղաքացու հետազոտություն, որից 73-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արձանագրվել է 2 մահվան դեպք:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter