HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի և Ֆինլանդիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն է

Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Ֆինլանդիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

«ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում մասնավորապես ընդգծել է, որ նախորդ երեք տասնամյակների ընթացքում Հայաստանն ու Ֆինլանդիան ձևավորել են բազմաշերտ հարաբերություններ՝ խարսխված փոխադարձ հարգանքի, համակրանքի և ժողովրդավարության, օրենքի գերակայության ու մարդու իրավունքների համամարդկային արժեքների վրա։ Նախարար Միրզոյանն իր համոզմունքն է հայտնել առ այն, որ Հայաստանը և Ֆինլանդիան համատեղ ջանքերով նոր թափ կհաղորդեն փոխգործակցության զարգացմանը և երկկողմ օրակարգի ընդլայնմանը։

Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոն, շնորհավորելով Հայաստանի իր գործընկերոջը, նշել է, որ Հայաստանը և Ֆինլանդիան բոլոր հիմքերն ունեն հպարտանալու երկկողմ համագործակցության երեք տասնամյակների ընթացքում գրանցած հաջողություններով։ Ֆինլանդիայի ԱԳ նախարարը մեծապես կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդումը և վերահաստատել է Ֆինլանդիայի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական կայացման ճանապարհին»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter