HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով վարորդը մահացել է

Հունիսի 23-ին, ժամը 11:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Գետափնյա փողոցում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. կա արգելափակված քաղաքացի։

ԱԻՆ փոխանցմամբ, պարզվել է, որ Գետափնյա փողոցի տներից մեկի մոտակայքում «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Վ․ Բ․, ծնված 1986 թ․) տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ ավտոմեքենան բախվել է տան հարևանությամբ գտնվող ավտոտնակի պատին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ գրանցվել է վերջինիս մահը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:26-ին, մարվել՝ 11:36-ին: Այրվել է «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter