HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դադարեցվել է «Եռանկյունի առկենտ» ՍՊԸ-ի գործունեությունը՝ հրդեհային անվտանգության նորմերը չպահպանելու հիմքով

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային ստորաբաժանման մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություն են իրականացրել Երևանի Արշակունյաց 210/1 հասցեում գտնվող «Եռանկյունի առկենտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման նկատմամբ։

Տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն՝ իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ նշյալ հասցեում գտնվող շենքերն ու շինությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի թերություններով ու խախտումներով, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք կարող են ստեղծել հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։

Հիմք ընդունելով վերոնշյալ խախտումների վտանգավորության աստիճանը՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ ամբողջությամբ դադարեցվել է «Եռանկյունի առկենտ» ՍՊԸ գործունեությունը։ Տեսչական մարմնի տված կարգադրագրով սահմանվել է հայտնաբերված թերություններն ու խախտումները վերացնելու ժամանակացույց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter