Մարտի 1-3-ը մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում գործարկվելու են շչակներ
Երևանի քաղաքապետարանը տեղեկոցնում է, որ մարտի 1-ին՝ ժամը 16:00-ին Երևանի պետական համալսարանում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրաշչակ:
Քաղաքացիական պաշտպանության օրվան նվիրված միջոցառումների ընթացքում մարտի 1-3-ը մայրաքաղաքի Աջափնյակ, Ավան, Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր, Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Շենգավիթ, Դավթաշեն վարչական շրջանների տարբեր կազմակերպություններում նույնպես գործարկվելու են էլեկտրաշչակներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել