HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բյուրոյի անդամների հետ

Փետրվարի 27-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի փոխխոսնակ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակության անդամների հետ:

Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստան-Լյուքսեմբուրգ քաղաքական երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ, անդրադարձել ժողովրդավարական արժեքների, ընդհանուր ընկալումների ու փոխվստահության վրա հիմնված համագործակցության ընդլայնման հեռանկարներին։ Վահան Կոստանյանը բարձր է գնահատել Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող հարցերում Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի սկզբունքային դիրքորոշումը, որն արտացոլվել է խորհրդարանի կողմից ընդունված բանաձևերում։

Հանդիպման ընթացքում, կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության վերաբերող հարցերի շրջանակ:

ԱԳ նախարարի տեղակալը պատվիրակության անդամներին է ներկայացրել տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման Հայաստանի Հանրապետության ջանքերը։ Ընդգծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի հանգուցալուծման հրամայականը: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter