HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փրկարարները ջրավազանից դուրս են բերել 28-ամյա քաղաքացու դին

Օգոստոսի 28-ին, ժամը 18։44-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսակն գյուղի ջրավազանի ափին հայտնաբերվել է հագուստ ենթադրվում է, որ քաղաքացին խեղդվել է։

Փրկարար ծառայության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ջրավազանում հայտնաբերվել է դի։

Փրկարարների, պարեկային ծառայողների և քաղաքացիների համատեղ ուժերով քաղաքացու (Գ Ե, ծնված 1995 թ) դին դուրս է բերվել ջրավազանից։

Փրկարարները պատգարակով դին տեղափոխել են ափ (մոտ 7 մ)։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter