Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սարալանջի և Դավթաշեն-Աշտարակի խճուղիներում
Հոկտեմբերի 31-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սարալանջի և Դավթաշեն-Աշտարակի խճուղիներում:
«Արմենակյան փողոցից, դեպի Սարալանջի խճուղի-Ազատության պողոտա հանգույց միջնամասում կարգելվի գործող հետադարձը դեպի Արմենակյան փողոց ուղղությամբ:
Երևանի մուտքից դեպի Եղվարդի խճուղի ուղղությամբ կարգելվի հետադարձը նշված ուղղությամբ առաջին բացվածքում և Եղվարդի խճուղուց դեպի Երևան քաղաքի ելք ուղղությամբ կարգելվի հետադարձը նշված ուղղությամբ առաջին բացվածքում:
Միաժամանակ նշված ճանապարհահատվածներում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ և կիրականացվեն գծանշման աշխատանքներ»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել