HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վճռաբեկ դատարանը հեռացել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքներով որոշում կայացնելու

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքների քննությունն ավարտվեց. Վճռաբեկ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: 

Նշենք, որ բողոքի քննությանը ներկայացել էին գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը և Դատախազության հատկապես կարևոր գործերով վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը:

Լրագրողների հետ զրույցում Արմեն Հարությունյանը նշեց, որ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքում, որը ներկայացվել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից, նշվել է, որ Քոչարյանի նկատմամբ պետք է կալանավորումը ընտրվի որպես խափանման միջոց ոչ միայն այն հիմքով, որ նա անձեռնմխելի չէ, այլ նաև առկա են կալանքի այլ հիմքեր: Ըստ Հարությունյանի՝ ազատության մեջ մնալու դեպքում Քոչարյանը կարող է թաքնվել և խոչընդոտել գործի քննությանը: Հարցին, թե գործի քննությանը խոչընդոտելու հավանականության վերաբերյալ ինչ տեղեկություններ կան գործում, Հարությունյանը նշեց, որ այս պահին հրապարակման ենթակա տեղեկություններ չկան:

Հարցին, թե դատախազությունն ի՞նչ ակնկալիքներ ունի Վճռաբեկ դատարանից, Հարությունյանը պատասխանեց, որ գլխավոր դատախազը պահանջը ներկայացրել է և միջնորդել բեկանել Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումն ու ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter